«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանը Մադրիդում մասնակցել է Ալերգիայի և Կլինիկական Իմունոլոգիայի Եվրոպական Ակադեմիայի (EAACI) Master Class-ին (վարպետության դաս), որը վերաբերում էր շնչառական ալերգիաներին։ Միջոցառումը գիտապրակտիկ էր, օրակարգը՝ հագեցած և հետաքրքիր։ Մասնավորապես՝ քննարկվել են նորագույն մոտեցումները բրոնխիալ ասթմայի ախտորոշման և բուժման տեսակետից, ներկայացվել են նորարական սարքեր վերջինիս վերաբերյալ։ Միջոցառման մասնակիցները ներկայացրել են սեփական փորձը, իրենց երկրում առկա մոտեցումները, ընդգծել միջազգային ուղեցույցներին հետևելու կարևորությունը։ Սոնա Հարությունյանը նշում է, որ միջոցառումը պրակտիկ առումով շատ արդյունավետ էր ոչ միայն նոր գիտելիքներ ստանալու, այլեւ կապեր ստեղծելու, փորձի փոխանակման առումով։
.png)